2418 դիտում
13:31 02-08-2018
ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը կփոխհատուցի 2 հազար 410 եվրոյին համարժեք դրամ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 2 հազար 410 եվրոյին համարժեք դրամ:
Որոշումն ընդունվել է գործադիրի օգոստոսի 2-ի նիստում:
ՄԻԵԴ-ի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 29-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2,410 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 29-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 29-ն է:
Նմանատիպ նյութեր
5114 դիտում
22:55 24-07-2018
ՄԻԵԴ հերթական վճիռն իրականացնելու համար կառավարությունը կհատկացնի 12,2 հազար եվրոյին համարժեք դրամ
3050 դիտում
16:32 25-07-2019
ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն երևանաբնակ Յուրի Վարդանյանին կփոխհատուցի 1,600,000 եվրո
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
985 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար