Ճապոնիայում ժայթքել է Սինդակե հրաբուխ
Ճապոնիայի կղզիներից մեկում սկսվել է Սինդակե հրաբխի ժայթքումը, որը ստացել է վտանգավորության 5-րդ` առավելագույն աստիճանը:
Հրաբուխն արտանետել է մոխրի և ծխի գրեթե կիլոմետրանոց սյուն:
Հարկ է նշել, որ նախորդ տարվա օգոստոսին 650 մետրանոց հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել էր մոտ 90 մարդ: Այս տարի հաջողվել է խուսափել զոհերից: Տեղի բնակչությունը` մոտ 150 մարդ, տարհանվելու է:


