Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել
Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը, ինչի հետեւանքով երկրի իշխանությունները վտանգավորության «նարնջագույն» աստիճան են հայտարարել:
Երկրի մայրաքաղաքում փակվել է La Aurora օդանավակայանը՝ թռիչքուղում թափված մեծ քանակության մոխրի հետեւանքով:
Հրաբխից արդեն 50 կմ հեռավորության վրա մոխրաշերտ է տարածվել: Նախորդ անգամ Ֆուեգոն ժայթքել էր 2012 թվականին: Հարակից բնակավայրերի բնակիչները տարհանվել էին: