Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել
Ինդոնեզիայի Սումատրա կղզում հրաբուխ է ժայթքել: Սինաբունգա հրաբխի խառնարանից լավան արդեն տարածվել է 4,5 կմ հեռավորության վրա:
Մինչ այդ լավայի հոսքը չէր հասել բնակավայրերին, մինչդեռ հիմա սպառնում է միանգամից երկու գյուղի: Հրաբուխն արթնացել էր նաեւ 2013 նոյեմբերին, երբ լավայի հոսքն այրել էր մի քանի բնակավայրերը լքած բնակիչների տները: Այդ ժամանակ տարհանվել էր մոտ 25 հազար մարդ: