211652_close_icon

Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է դարձել

views-count1320 դիտում article-date 11:54 30-05-2015
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհվել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Գերագույն Ռադայի պատգամավորներ, Ուկրաինայի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության անդամներ Մուստաֆա Նայեմին և Սերգեյ Լեշչեկոյին: Նայեմը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես դարձել է Ուկրաինայի քաղաքացի»: Ս. Լեշչենկոն էլ գրառել է. «Վրացի նախկին նախագահ Սաակաշվիլին ուրբաթ օրը հաջողությամբ ստացավ ուկրաինական քաղաքացիություն: Միխո, մենք նոր Բաթումի ենք ուզում»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաակաշվիլին նշանակվել է Օդեսայի նահանգապետ:

Նմանատիպ նյութեր