Սաակաշվիլին ՈՒկրաինայի անվտանգության ծառայության պետին է ներկայացրել սեփական դառը փորձը. տեսանյութ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության պետի հետ և միասին քննարկել են Ղրիմի և ՈՒկրաինայի սահմանում առաջացած իրավիճակը:
«Ուկրաինայի դեմ իրականացվում է լայնամասշտաբ դիվերսիոն օպերացիա, դրա համար հիմա, Ձեր գլխավոր դերը պահպանել երկրի անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Ձեր առջև է ամենագլխավոր գործակալ, ով ամին ինչի պատրաստ է: Մենք դա գիտենք սեփական փորձով: Դրա համար այս պատմական առաքելությունում մեծ հաջողություններ եմ մաղթում»,- նշել է Սաակաշվիլին Վալենտին Նալիվաիչենկոի հետ զրույցում:
ՈՒկրաինայի անվտանգության ծառայության պետի խոսքերով, Յանուկովիչի կողմից կիրառված սահմանափակումներ, որոնք գործում էին Սաակաշվիլիի և նրա գլխավորած կուսակցության քաղաքական ակտիվիստների նկատմամբ, համարվել են ուժը կորցրած: