Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահի խորհրդականը. Կլիչկո
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրանիայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը: Նման հայտարարություն է արել «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ, այժմ նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Վրաստանը մեզ համար օրինակ է: Ես այդ թեմայով շատերի հետ եմ զրուցել: Զրուցել եմ Սաակաշվիլիի հետ, և նա առաջարկել է իր ծառայությունները, զրուցել եմ Դենդուկիձեի հետ (Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը), և վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կառաջարկի իր ծառայությունները, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասել է Կլիչկոն:
Укринформ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պյոտր Պորոշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է իր խորհրդականներից մեկին նշանակել Վրաստանի քաղաքացիներից, սակայն անունը չի հստակեցրել: