1290 դիտում
10:25 30-05-2015
Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում. 168 Ժամ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Միացյալ Թագավորությունում 1 կՎտժ էլեկտրաէներգիան 2014թ. արժեր 20.1 եվրոսենթ, Հայաստանում՝ 7.6 եվրոսենթ: Շատ կզարմանաք, եթե ասենք, որ իրականում Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում: Զարմանալու կարիք չի լինի, եթե հաշվի առնեք, որ Հայաստանում միջին աշխատավարձը եվրոյով (հարկերը հանած) 2014թ. կազմել է 229 եվրո, ՄԹ-ում՝ 2993 եվրո: Ըստ այդմ, 100 կՎտժ էներգիայի ծախսը Հայաստանում կազմում է միջին աշխատավարձի 3.3 տոկոսը. Միացյալ Թագավորությունում՝ ընդամենը 0.7 տոկոսը:
Այսինքն, էլեկտրաէներգիայի վրա ծախսված գումարն անգլիացու աշխատավարձի մեջ չնչին տոկոս է կազմում և բեռ չի ներկայացնում: Թանկ ու էժանը գնահատելու համար բավարար չէ համեմատել միայն ֆիքսված սակագները: Խնդիրն այն է՝ այդ սակագինը մատչելի՞ է բնակչի համար, թե՞ ոչ: Իսկ համեմատության դեպքում ստացվում է, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի մատչելիության առումով եվրոպական և տարածաշրջանային երկրների շարքում զբաղեցնում է նախավերջին տեղը: Այնպես որ, երբ ՀԷՑ-ը ցանկանում է բարձրացնել սակագինը ու որպես օրինակ բերում է եվրոպական երկրների սակագները, պետք է նկատի ունենա, որ կա՛մ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը պետք է իջնի, կա՛մ աշխատավարձերն էապես բարձրանան: Դրանից հետո նոր միայն կարելի կլինի համեմատվել եվրոպացիների հետ»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2654 դիտում
10:45 23-06-2016
«Լինել, թե չլինել» Եվրամիության կազմում. Միացյալ Թագավորությունում այսօր հանրաքվե է
7510 դիտում
21:58 25-05-2017
Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն այցելել է Ուիլիամ Գլադսթոնի գրադարան
2452 դիտում
14:28 02-06-2017
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն հանդիպումներ է անցկացրել Շոտլանդիայում
Այս բաժնից
1192 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
520 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»