«Լինել, թե չլինել» Եվրամիության կազմում. Միացյալ Թագավորությունում այսօր հանրաքվե է
Այսօր` հունիսի 23-ին, Միացյալ Թագավորությունում կորոշեն՝ ցանկանո՞ւմ են մնալ Եվրամիության կազմում, թե՝ ոչ:
Ըստ փորձագետների` քվեարկության արդյունքները կարող են մոտակա ապագայում չափազանց մեծ ռիսկեր ներկայացնել ոչ միայն բրիտանական, այլ նաև համաշխարհային ֆինանսական շուկաներում:
Արդյունքները հայտնի կլինեն ուրբաթ առավոտյան, սակայն անգամ այսօր դեռ անհնար է կանխատեսել Եվրամիությանը միանալու կողմնակիցների, կամ հակառակորդների առավելությունը:
Սոցհարցումների համաձայն, Եվրամիության կազմում մնալու և դուրս գալու կողմնակիցները գրեթե հավասար աջակցություն ունեն, հարցն այն է, թե որ ճամբարի ընտրողներն այսօր առավել ակտիվ կլինեն ու կգան ընտրատեղամասեր:
Ամիսներ տևած քննարկումներից ու բանավեճերից հետո հանրաքվեի առաջին արդյունքների հրապարակումը ակնկալվում է այսօր ուշ երեկոյան: