976 դիտում
10:07 30-05-2015
Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առևտրային փոխանցումների կրճատման միտումը պահպանվում է. ՀԱ
«Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առևտրային փոխանցումների կրճատման միտումը պահպանվում է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դրան զուգահեռ, անկման տեմպը վերջին ամիսներին աստիճանաբար նվազում է։ Դա էլ հիմք տվեց Կենտրոնական բանկին վերանայել տարեսկզբին ներկայացված կանխատեսումները։ Ակնկալելով տրանսֆերտային հոսքերի կրճատում՝ այնուհանդերձ ԿԲ-ն 5 տոկոսով նվազեցրեց անկման հավանականությունը։ Ըստ այդմ, կանխատեսելով, որ արտաքին շուկաներից ոչ առևտրային նպատակով փոխանցվող գումարները կպակասեն ոչ թե 30, այլ 25 տոկոսով։
Անշուշտ 25 տոկոս անկումը նույնպես լուրջ ցուցանիշ է։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան միայն բանկային համակարգի միջոցով ստացվող գումարները հասնում են 1,7-1,8 մլրդ դոլարի, ապա կստացվի, որ հիշյալ կանխատեսման իրականացման դեպքում դրանք կպակասեն 400-450 մլն դոլարով։
Դժվար չէ պատկերացնել, թե այդքան գումարը ինչ նշանակություն կարող էր ունենալ Հայաստանի թե՛ տնտեսության, թե՛ արժութային շուկայի, թե՛ հասարակության սոցիալական վիճակի վրա։ Այս բոլոր ոլորտներն ուղղակիորեն կապված են տրանսֆերտային հոսքերի հետ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
07:57 02-10-2015
Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտնեոի նվազումը արդեն աղետալի տեմպերի է հասնում. «ՀԺ»
2146 դիտում
10:52 04-10-2016
Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել. «Հայկական ժամանակ»
1063 դիտում
21:29 24-08-2024
Ռուսաստանի Փոստը նշել է Հայաստան դրամական փոխանցումների միջին գումարի չափը
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»