Հնդկաստանում աղավնի է ձերբակալվել
Հնդկաստանի ոստիկանությունը Պակիստանի հետ սահմանին ձերբակալել է մի աղավնու, որը մեղադրվում է լրտեսության մեջ:
Թռչնի լրտեսության մասին ահազանգողը երեխա է եղել: Իրավապահները հայտնաբերել են, որ աղավնու թաթին ամրակցված է մատանի, իսկ դրա տակ՝ Պակիստանի շրջաններից մեկի հեռախոսային կոդով գրություն:
Աղավնու լրտեսության մասին վարկածը դեռեւս փաստերով չի ապացուցվել, այնուամենայնիվ, իրավապահները որոշել են բաց չթողնել թռչնին: