Մոսկվայում տղամարդը 99 աղավնի է գողացել
Մոսկվայի ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ երկրի հարավում մի տղամարդ գողացել է 99 աղավնի: Քաղաքացին հայտնել է, որ իր բակում գտնվող փակ շինությունից անձը չբացահայտված մի տղամարդ 99 թռչուն է տարել:
Իրավապահները պատրաստվում են ստուգել հարեւան շինությունների անվտանգության տեսախցիկների տեսանյութերը՝ համապատասխան քննություն սկսելու համար: