211652_close_icon
views-count3968 դիտում article-date 15:15 24-10-2015

Ես աղավնի եմ, սակայն ունեմ շատ հզոր երկաթե թևեր. Վ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովում պատասխանել է հարցին, թե ինքը իրեն նմանեցնում է բազեի՞, թե՞ աղավնու: Այդ մասին հաղորդում է «Коммерсантъ» թերթը: Հանդիպմանը, որը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար փակ է եղել, Պուտինը շփվել է հրավիրված արտասահմանցի հյուրերի հետ: Նրանցից մեկը հարց է ուղղել ՌԴ նախագահին, թե՝ ինքն իրեն բազե՞ է համարում, թե՞ աղավնի: Պուտինը պատասխանել է. «Ես աղավնի եմ, սակայն ունեմ շատ հզոր երկաթե թևեր» և շարժել է թևերը:

Նմանատիպ նյութեր