211652_close_icon
views-count2928 դիտում article-date 13:15 30-05-2015

Արագածոտնի մարզում բախվել են Opel Astra-ն ու Opel Vectra-ն. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Գաբրիել Սահակյանի վարած Opel Astra մակնիշի 34 NA 032 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 34 ՍR 563 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel Astra-ի վարորդ Գ. Սահակյանը, նրա ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Հայկանուշ Վերդյանը և Opel Vectra-ի ուղևոր, Ապարանի բնակիչ, 59-ամյա Հայկ Ղազարյանն ու Արարատի մարզի բնակիչ, 10-ամյա Գայանե Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր