Էկվադորում բռնագրավվել է շնաձկան 200 հազար լողակ
Էկվադորում ոստիկանները բռնագրավել են շնաձկան 200 հազար լողակ, որոնք, ենթադրվում է, մաքսանենգները ծրագրում էին տարհանել Ասիայի երկրներ: Ձերբակալվել է 6 մարդ:
Երկրի Ներքին գործերի նախարարի խոսքով, այդքան լողակ ստանալու համար սպանվել է շուրջ 50 հազար շնաձուկ:
Նշենք, որ Էկվադորում շնաձկների որսը, ինչպես նաև վաճառքն արգելված են: