211652_close_icon
views-count10045 դիտում article-date 14:21 29-05-2015

Կրկին անդառնալի կորուստ. կայծակնային զարգացող քաղցկեղի պատճառով 5 ամիս առաջ ծառայության մեկնած զինվոր է մահացել. նա ընտանիքի միակ տղան էր

Կրկին անդառնալի կորուստ է գրանցվել հայկական բանակում: Արագ զարգացող քաղցկեղի հետեւանքով մահացել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Խդր Սարոյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը: Նա նշեց, որ Խդրը մինչեւ ծառայության մեկնելը Մանկավարժական համալսարանում է սովորել: Ընտանիքիում երկու երեխա են: Ինքն ընտանիքի միակ տղան էր եւ եւս մեկ քույր ունի: Ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է և անասնապահությամբ է զբաղվում: «Նա այստեղ առողջ էր: Հիվանդությունը բանակում է ի հայտ եկել ու կայծակնային արագությամբ զարգացել: Դեպքն այս գիշեր է տեղի ունեցել: Բայց մեր խիղճն էլ չի տանում ծնողներին հասցնել, որովհետեւ մենք էլ շատ ծանր ենք տանում, շատ»,- ավելացրեց գյուղապետը: Նշենք, որ 19-ամյա Խդր Սարոյանը 5 ամիս էր, ինչ մեկնել էր ծառայության:

Նմանատիպ նյութեր