Հունաստանի եվրագոտուց դուրս գալը քիչ հավանական է. Քրիստիան Լագարդ
«Հունաստանի եվրագոտուց դուրս գալը քիչ հավանական է, մենք կարող ենք կարգավորել պարտքերի հետ կապված հարցը առաջիկա մի քանի օրերի ընթացքում», - այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը` գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ին տված հարցազրույցում` միաժամանակ Հունաստանի եվրագոտուց դուրս գալը համարելով հնարավոր: Նրա բառերով, դա չի հանգեցնի միասնական եվրոպական արժույթի կործանմանը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Լագարդն է հաստատել հունական կողմի դիմումն այն մասին, որ միջազգային ավանդատուների հետ Հունաստանի պարտքը կարգավորելու վերաբերյալ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում:
Նա նաև հասկացրել է, որ Հունաստանի ճակատագրի նատմամբ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: