Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հարցն արդեն անցյալում է. Ցիպրաս
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Բրյուսելում այսօր Աթենքին հաջողվեց հասնել պարտքի վերակազմավորման, ինչպես նաև միջնաժամկետ հեռանկարում ֆինանսավորման, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ եվրագոտւց երկրի դուրս գալու հարցն այլևս անցյալում է: Ձեռք բերված պայմանավորվածությունները կօգնեն Հունաստանին ներգրավել նոր ներդրումներ, երկիրը դուրս բերել անկումից և խուսափել բանկային համակարգի փլուզումից:
Բելգիայի մայրաքաղաքում 17 ժամ տևած բանակցությունները Ցիպրասն անվանել է «դաժան մարտ»:
Հիշեցնենք, որ Հունաստանը 3 տարում կստանա 86 մլրդ եվրո օգնություն: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: