Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը կհարվածի ԵՄ-ի հեղինակությանը ողջ աշխարհում. Գերմանիայի ԱԳ նախարար
Եթե Հունաստանը դուրս գա եվրագոտուց, այդ քայլով մեծ հարված կհասցնի ողջ աշխարհում Եվրամիության հեղինակությանը, կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մենք պետք է անենք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում է, որպեսզի պահպանենք Հունաստանին եվրագոտում: Պետք չէ թերագնահատել նման սցենարի հետևանքները Եվրոպայի համար»,-նախազգուշացրել է նա:
Շտայնմայերի խոսքով՝ Եվրամիությունը կարող է կարևոր դեր խաղալ արտաքին քաղաքական բեմում, եթե միայն կարողանա պահպանել իր միասնությունը: