1903 դիտում
10:20 29-05-2015
Վիետնամում Հայաստանի դեսպանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել. ՀԺ
«Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, դեսպանի գնած բնակարաններից երկուսի արժեքը 40,8-ական միլիոն դրամ է, մեկինը 34,8 միլիոն դրամ: Ռաիսա Վարդանյանը, այսպիսով, ունի արդեն ութ բնակարան, հինգ բնակարան նա հայտարարագրել էր 2013 թվականին դեսպանի պաշտոնը ստանձնելիս: Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա և ռուսական 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս: 38 հազար 808 դոլար տարեկան աշխատավարձ ստացող դեսպանը նախորդ տարի հայտարարագրել է 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն ԱՄՆ դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար:
Մինչև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելը 2013 թվականի սեպտեմբեր ամիսը, Ռաիսա Վարդանյանը 12 տարի դասախոսական աշխատանք է իրականացրել Մոսկվայի տարբեր բուհերում, եղել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի ռեֆերենտ, այնուհետև խորհրդական: Սակայն ներկայումս հանդիսանում է ամենահարուստ դեսպաններից մեկը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2780 դիտում
10:06 10-06-2016
Պոլսի Հայոց պատրիարքը 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել. «Իրավունք»
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»