Աֆրիկյան գյուղը վերածվել է բացօթյա պատկերասրահի. ֆոտոշարք
Թունիսի Ջերբա կղզու Էր-Ռիադ գյուղ են այցելել 150 փողոցային նկարիչներ` աշխարհի 30 երկրներից: Նրանց նպատակն է եղել այս գյուղը վերածել իսկական ցուցահանդեսի՝ բաց երկնքի տակ:
«Galerie Itinerrance»-ի հիմնադիր Մեհդի Բեն Չեյխը կառավարության կողմից թույլտվություն է վերցրել, ինչպես նաև ստացել է տեղի տանտերերի և հողատերերի թույլտվությունը:
Այս նախագիծը կոչվում է «Մահմեդականները, քրիստոնյաները և հրեաները ապրել են այս հողերում վերջին 2000 տարում»: Ըստ կազմակերպչի՝ նրանց նպատակն է` տեղի գեղեցկությունը նկարիչների օգնությամբ ներկայացնելը: