Մոսկվայի փրկարարները Տրետյակովյան պատկերասրահի մոտ վրաններ են տեղադրել` տաք թեյով հյուրասիրելու հերթում մրսող այցելուներին. ֆոտոշարք
                        Մոսկվայի փրկարարները Տրետյակովյան պատկերասրահի մոտ վրաններ են տեղադրել` տաք թեյով հյուրասիրելու հերթում կանգնած  այցելուներին և օգնելու նրանց տաքանալ ցուրտ եղանակին, քանի որ պատկերասրահ այցլելելու համար նրանք ստիպված են մի քանի ժամ հերթ կանգնել դրսում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հայտնում են Մոսկվայի Արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները կաշխատեն ևս 2 օր` մինչև պատկերասրահի աշխատանքնային օրվա վերջը:
Նշենք, որ Տրետյակովյան պատկերասրահում հոկտեմբեր ամսից մեկնարկել է Վալենտին Սերովի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը: 
Նախօրեին հերթում կանգնած մարդիկ կոտրել էին պատկերասրահի դուռը:
Ցուցահանդեսը կավարտի աշխատանքը հունվարի 14-ին:
                                            
                    
                                            
                        
            

