Պահակը դպրոցի պատերը վերածել է պատկերասրահի. ֆոտոշարք
Կան մարդիկ, ովքեր հաճույք են ստանում իրենց շրջապատող աշխարհն ավելի բարեկարգ դարձնելով: Նրանցով միշտ հիանում են:
Այդպիսին է Եկատերինբուրգում բնակվող 90-ամյա Վալերի Խրամովը, ով սկզբում կերպարվեստի ուսուցիչ է աշխատել դպրոցում, իսկ ավելի ուշ` պահակ, սակայն այդպես էլ չի դադարել նկարել:
Նա դպրոցի պատերը բոլոր հարկերում վերածել է պատկերասրահի:
Ներկայացնում ենք վարպետի հեքիաթային ստեղծագործությունները: