Ուկրաինայի իշխանությունները հաստատել են երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը: Համապատասխան հրաման է ստորագրել նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ռազմավարությունն իր մեջ ներառում է ՆԱՏԻ-ի և Եվրամիության հետ ռազմական համագործակցության խորացում, ինչպես նաև Ռուսաստանից ռազմա-արդյունաբերական անկախություն:
Որպես ռազմավարության հիմնական խնդիր առանձնացվում է եվրաատլանտյան կառույցներ երկրի մուտք գործելու համար պայմանների ստեղծումը:
Մինչ այդ հաղորդվել է, որ ռազմավարությունը հաշվարկված է մինչև 2020 թ.: