Բրազիլիայում բանտից 100 բանտարկյալ է փախուստի դիմել
Բրազիլական Ռեսիֆի քաղաքում 100 կալանավոր փախուստի է դիմել տեղի բանտից: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Կալանավորները պայթեցրել են բանտի պատերից մեկը և փախուստի դիմել: Ոստիկաններին հաջողվել է նրանցից 40 հոգուն տաք հետքերով բռնել և հետ վերադարձնել, ևս 2 հոգի մահացել են տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:
Փախուստի դիմած կալանավորներից մի քանիսը ներխուճել են բնակելի տներ և պատանդ վերցրել կանանց: Ըստ տեղի ԶԼՄ-ների` ոստիկաններին հաջողվել է ազատել վերջիններիս:
Անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են բոլոր խանութերը:
Նշենք, որ 3 հազար բանտարկյալի համար նախատեսված կալանավայրում եղել է 7 հազար կալանավոր: