Լեհաստանի նորընտիր նախագահը հրաժարվել է հանդիպել Պորոշենկոյի հետ
Լեհաստանի նորընտիր նախագահը հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որն այսօր կայցելի Վարշավա:
Բանակցությունները ծրագրված են եղել, սակայն վերջին պահին Անջեյ Դուդայի շրջապատի աղբյուրը հայտարարել է, որ նախագահի աշխատանքային ժամանակացույցը խիստ հագեցած է և Ուկրաինայի ղեկավարի հետ հանդիպելու ժամանակ չունի: