Հաջորդ ամիս ՀՀ ֆինանսների նախարարությունը 300 միլիոն դոլարի պետական պարտատոմսեր է թողարկելու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչև այս ամսվա վերջ կամ առավելագույնը հաջորդ ամսվա առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը հավանաբար մեծ ծավալով պետական պարտատոմսեր է թողարկելու բյուջետային ծախսերը ամբողջ ծավալով կատարելու համար։
Խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով տարվա սկզբին հարկերի հավաքագրումը չի հաջողվել իրականացնել սպասված ծավալով և մտավախության կա, որ առաջիկա ամիսներին լրացուցիչ գումարներ անհրաժեշտ կլինեն ծախսերը հոգալու համար։ Լավագույն տարբերակը, ըստ պետնախարարության, պետական պարտատոմսեր թողարկելով մեծ ծավալի ներքին պարտք վերցնելն է։ Խոսքը կարող է լինել մոտ 300 միլիոն դոլարի մասին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]