Բրիտանիայում բադերի համար անցումներ են ստեղծվել. տեսանյութ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, ինչպես նաեւ Բիրմինգեմում եւ Մանչեստերում, ստեղծվել են հատուկ բադերի համար անցումներ: Նրանց համար անվտանգ անցումներ ստեղծելու նախաձեռնությունը Canal & River Trust բարեգործական հիմնադրամինն է:
Հիմնադրամի ներկայացուցիչները չեն զլացել եւ անգամ գետնին նկարել են բադերի պատկերներ: Ինչպես երեւում է տեսանյութից, բադերն իսկապես նախընտրում են օգտվել անցումներից: