«Շեն կոնցեռնի» սեփականատերը ապօրինությունների է դիմել՝ գրավադրելով ուրիշի գույքը. փաստաբան. News-book.am
Մեր դիմաց սովորական անձ չէ: Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկն է՝ «Շեն կոնցեռնի» սեփականատեր Սամվել Բեգլարյանը, ով իր մեծ կապերն ու հնարավորություններն ունի: Ամեն տեղ հասնելու համար իր ձեռքերն ավելի երկար են: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Օհանյանը, ով բարձրաձայնում է իր վստահորդի՝ Մհեր Գասպարյանի դեպքի առիթվ ակնհայտ անարդար որոշումների և գործընթացների մասին:
Փաստաբան Արմեն Օհանյանի վստահորդ Մհեր Գասպարյանը՝ Սամվել Բեգլարյանի դստեր՝ Գոհար Բեգլարյանի հետ համատեղ կյանքի ընթացքում Վահագնի թաղամասում ձեռք է բերել անշարժ գույք: Այսօր Մհեր Գասպարյանը և Գոհար Բեգլարյանը որոշել են ամուսնալուծվել:
Երբ Մհեր Գասպարյանն ամուսնալուծության հակընդդեմ հայցով դիմել է դատարան, որպեսզի դատարանը ճանաչի իր սեփականությունն այդ գույքի նկատմամբ, պարզվել է, որ գույքն, առանց իր համաձայնության, 200.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրված է «Ինեկոբանկում»:
Մանրամասներն՝ [url=http://news-book.am/?p=57903/shen+koncerni+sepakanatery+aporinutyuneri+e+dimel՝+gravadrelovvoւrishi+guyqy+pastaban&l=am]այտեղ[/url]