Բրեդ Փիթը որոշել է կնոջ 40-ամյակի կապակցությամբ անհավանական նվեր մատուցել՝ այս անգամ ինքնաթիռի տեսքով
Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը, ով ոչինչ չի խնայում կնոջը՝ Անջելինա Ջոլիին անհավանական նվերներ ու անակնկալներ մատուցելու համար, որոշել է նրա 40-ամյակի կապակցությամբ հերթական անհավանական նվեր մատուցել՝ այս անգամ ինքնաթիռի տեսքով։
Ինչպես տեղեկացնում է «starslife.ru»-ն, Փիթն արդեն հանդիպել է մի քանի ընկերությունների հետ և ընտրել, թե ինչ է իրեն պետք։ Բացի դրանից՝ դերասանը կնոջը գրանցել է օդանավի վարման դասերի, որպեսզի նա սովորի ավիատրանսպորտը ջրի վրա իջեցնել։ Նշվում է, որ Ջոլին արդեն ունի օդանավերի վարման փորձ։