6719 դիտում
13:44 27-06-2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Հունիսի 24-25-ը Մալթայում կայացել է աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ:
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
Երվանդ Մկրտչյանը նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ եւ 3000 մ վազքում: Էլլադա Ալավերդյանը նույնպես արծաթ ու բրոնզ է նվաճել (3000 մ խոչնդոտավազք եւ 400 մ արգելավազք):
Բրոնզե մեդալ նվաճել են նաեւ Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը ( 800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում):
Մեր հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 16 մարզիկով:
Նմանատիպ նյութեր
2165 դիտում
18:05 10-10-2014
Սամբոյի աշխարհի առաջնություն. հայ մարզիկները բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ են նվաճել
2227 դիտում
19:45 16-12-2019
Պատանի ծանրորդները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում
Այս բաժնից
2497 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2830 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2716 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները