1119 դիտում
12:43 26-05-2015
Վրաստանում այսօր նշում են Անկախության օրը
Վրաստանում այսօր նշում են երկրի գլխավոր ազգային տոնը՝ Անկախության օրը, հաղորդում է Georgia Online-ը: Տոնական մեծ միջոցառումներ են անցկացվելու երկրի խոշոր քաղաքներում, իսկ մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելի պողոտայում և Ազատության հրապարակում կանցկացվեն թատերականացված երթով միջոցառումներ: Տեղի կունենա նաև երդման արարողություն:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Վրաստանի կառավարությունը որոշել է զորահանդես չանցկացնել Անկախության օրը: Կլինի միայն ավիաշոու՝ մի քանի տասնյակ ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ:
Անկախության օրը Վրաստանի գլխավոր պետական տոնն է: 19-րդ դարից Վրաստանը Ռուսաստանի կազմի մեջ էր: 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի դեմոկրատական կառավարությունը՝ վարչապետ Նոե Ժորդանիայի գլխավորությամբ հռչակեց երկիրը անկախ: Այդ անկախությունը ձգվեց մինչև 1921 թվականի մարտի 18-ը, իսկ այդ ընթացքում Վրաստանը անկախ ճանաչեցին Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի 23 պետություններ:
Նմանատիպ նյութեր
10218 դիտում
00:37 21-09-2019
Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը
1416 դիտում
16:27 09-04-2022
Վրաստանում նշում են Ազգային միասնության օրը
1632 դիտում
22:09 24-08-2015
Ուկրաինան նշում է անկախության օրը
Այս բաժնից
859 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4306 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1273 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար