Իրանը չի շտապում իր միջուկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսել. Արաղչի
Իրանը չի շտապում իր միջուկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսել:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Շաբաթ օրը Թեհրանում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում Արաղչին ասել է, որ Իրանը գնահատում է ցանկացած ապագա բանակցությունների ժամանակը, վայրը, ձևաչափը և պայմանավորվածությունները, ինչպես նաև անհրաժեշտ երաշխիքները։
Թեև Իրանը չի շտապում անխոհեմ բանակցությունների մեջ մտնել, այն բաց չի թողնի իրանական ազգի շահերի իրացման և ոչ մի հնարավորություն, հավելել է երկրի արտգործնախարարը։
«Մենք մանրակրկիտ գնահատում ենք պայմաններն ու բոլոր ասպեկտները։ Ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, որոնք կապահովեն իրանցի ժողովրդի շահերը,- ասել է նա՝ հավելելով, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվում,- ցանկացած հանգամանքներում հնարավոր է դիվանագիտություն դրսևորել և դրա օգնությամբ հասնել նպատակների։ Սակայն մենք մեր աշխատանքը կատարում ենք զգուշորեն և վստահ լինելով մեր ուժերին»։