Քիմ Քարդաշյանը հարսանյաց բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Ամուսնության տարեդարձի առթիվ հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր հարսանյաց արարողությունից բացառիկ լուսանկարներ՝ ընտանեկան արխիվից:
Քարդաշյանի հարսանիքը շոու-բիզնեսի ամենաքննարկվող իրադարձություններից էր, եւ դա պատահական չէր: Աստղային գեղեցկուհին եւ ռեփերն իրենց պսակադրությունը կազմակերպել էին Վերսալի պալատում՝ բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով: