ՀՀ սամբոյի հավաքականը կմեկնի Ֆրանսիա
Մայիսի 28-ին ՀՀ սամբոյի հավաքականը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու մայիսի 28-ից 31-ը անցկացվող «Փարիզի Գրան-Պրի» խոշոր «Ա» դասի միջազգային մրցաշարին, որն ըստ էության «Բաքու-2015» Առաջին եվրոպական խաղերին նախապատրաստվելու վերջին ստուգատեսն է:
Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Բաքու մեկնող մարզիկների վերջնական կազմը: Հավելենք, որ հունիսի 1-ից 18-ը մարզիկները կմասնակցեն Ստեփանակերտում անցկացվելիք ուսումնամարզական հավաքին, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: