211652_close_icon
views-count1087 դիտում article-date 18:27 18-11-2014

Հայաստանի սամբոյի հավաքականը կմեկնի Ճապոնիա

Նոյեմբերի 20-ից 24-ը երկրագնդի ուժեղագույն սամբիստները կհյուրընկալվեն Ճապոնիայի Նարիտա քաղաքում, ուր կկայանա Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը: Հայաստանը տարվա խոշորագույն մրցումներին կներկայացնի 11 մարզիկ: Բնական է, որ մեր հավաքականում ընդգրկված են լավագույնները՝ աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյան, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ՝ Մխիթար Մխիթարյան, Էդիկ Պետրոսյան, նաև՝ փոձառու մարզիկներ Մարտին Միրզոյան, Արեն Անտոնյան Արթուր Հակոբյան, աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյան, Սոսե Բալասանյան: Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 21-ից 23-ը «Նակադայ» մարզապալատում:

Նմանատիպ նյութեր