Իսպանիայում առաջատարը թագավորության իշխող՝ Ժողովրդական կուսակցությունն է
Ըստ նախնական պաշտոնական տվյալների, կիրակի օրը Իսպանիայի 17 ինքնավար մարզերից 13-ում անցկացված տարածաշրջանային մունիցիպալ ընտրություններում առաջատարը թագավորության իշխող՝ Ժողովրդական կուսակցությունն է, իսկ սոցիալիստական բանվորական կուսակցությունը՝ երկրորդն է:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, չնյած այս ցուցանիշներին, Ժողովրդական կուսակցությունը այս մակարդակի ընտրություններում ցուցադրում է 1991-ից ի վեր վատագույն ցուցանիշը, հավաքելով ձայների 26,5%-ը, ինչը 10%-ով ցածր է, քան 2011-ին էր: