128-ամյա կուսակցությունն արդեն հայտարարում է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Կառավարության նիստերի դահլիճում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այսօր՝ մարտի 14-ին, նշեց իր հիմնադրման 128-րդ ամյակը:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը փոխանցում է, որ հնչեցին մի շարք ելույթներ, իսկ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Նա երկրի ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի համար մեղադրեց ընդդիմությանը` պատճառաբանելով, որ նրանք աղճատեցին քաղաքական դաշտն արկածախնդրությամբ:
«Մենք մասնaկցելու ենք խորհրդարանական ընտրություններին եւ խնդրելու ենք ՀՀ քաղաքացիների քվեն մեր ծրագրերի իրականացման համար»,- ասաց Ն. Գալստյանը: