Տոսկանայում, Կամպանիայում և Ապուլիայում առաջատարը իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածուներն են
Իտալիայում կայացել են յոթ նահանգների՝ Վենետոյի, Լիգուրիայի, Տոսկանայի, Ումբրիայի, Մարկեի, Կամպանիայի և Ապուլիայի ղեկավարների ընտրությունները: Մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 50%-ից փոքր-ինչ ավելի:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Сorierre della Sera»-ին, նախնական տվյալներով, Տոսկանայում, Կամպանիայում և Ապուլիայում առաջատարը իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածուներն են:
Լիգուրիայում հաղթանակ է տարել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը:
Իսկ Վենետոյում, ինչպես և սպասվում էր, հաղթում է ներկայիս նահանգապետ, «Հյուսիսի Լիգա» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Լուկա Ձայան: