Պատժամիջոցները վնաս են հենց Եվրոպայի համար. Ալեքսեյ Պուշկով
ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ հաջորդ տարին ճգնաժամային կլինի Ռուսաստանի դեմ քաղաքական պատժամիջոցների առումով, քանի որ մի շարք եվրոպական երկրներ դեմ են այդ ամենին, և դրանց նպատակահարմարությունը խիստ կասկածելի է:
Նա նաև նշել է, որ պատժամիջոցների սահմանման նպատակը կասկածելի է, նրանց դեմ է Եվրոպայի կեսը, իսկ վնասը Եվրոպայի համար՝ ակնհայտ: