Ինչո՞ւ չքննարկել ՆԱՏՕ-ի լուծարման հարցը. Պուշկով
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն թվիթերի իր էջում մեկնաբանել է Վաշինգտոնի առաջարկը Ղրիմի ապառազմականացման վերաբերյալ:
Պատգամավորը դա անվանել է չհաջողված առաջարկ, բացի այդ Պուշկովը հայտնել է, որ Ղրիմի ապառազմականացման հարցը ԱՄՆ-ին և ԵՄ-ին չի վերաբերվում:
«Ինչո՞ւ չքննարկել ՆԱՏՕ-ի լուծարման հարցը»,- առաջարկել է Պուշկովը: