Ճապոնացին կնոջը դիակիզելուց հետո մոխրից ձերբազատվել է սուպերմարկետի զուգարանում
Ճապոնիայում մի տղամարդ ոստիկաններին խոստովանել է, որ իր կնոջ դիակիզումից հետո մոխիրը լցրել է զուգարանակոնքի մեջ: Դա տեղի է ունեցել Տոկիոյի սուպերմարկետներից մեկի զուգարանում: Այդտեղ ավելի ուշ հայտնաբերվել են մարդկային մարմնի այրված մնացորդներ:
68-ամյա տղամարդն ասել է, որ ատել է իր կնոջը, եւ երբ նա մահացել է, դիակիզումից անմիջապես հետո որոշել է ազատվել մոխրից:
Ճապոնիայի օրենքներով՝ մոխիրը կարելի է թափել կոնկրետ սահմանված վայրերում, բայց ոչ սուպերմարկետում: Այժմ քննարկվում է ճապոնացուն մեղադրանք ներկայացնելու հարցը: