211652_close_icon

Կբացվի Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը

views-count711 դիտում article-date 18:33 23-05-2015
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է Եվրոպայի օրվա Տեղեկատվական ցուցահանդեսը, որին կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների դեսպանները: Այն տեղի կունենա մայիսի 24-ին՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 15:00-ին: Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 19:00-ին: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից և Գերմանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը հայտնի երգիչ Դենզելն է:

Նմանատիպ նյութեր