211652_close_icon
views-count1086 դիտում article-date 15:25 23-05-2015

Վարչապետի գլխավորությամբ կայացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ 18.7 կմ ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների» ձեռքբերման մրցույթը: Երկու գոտի և մեկ երթևեկելի ուղի ունեցող Թալին-Գյումրի Մ1 ճանապարհը կբարելավվի և կլայնացվի` վերակառուցվելով այն չորս գոտիով և երկու երթևեկելի ուղիով ավտոմայրուղու: Հավանություն է տրվել Թալին -Գյումրի Մ1 ճանապարհի 71 կմ-ից մինչև 117 կմ (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներ) ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման առաջարկին: Քննարկվել և հաստատվել են նաև Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության շրջանակը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ընթացքին և նախատեսվող աշխատանքներին: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինական աշխատանքների որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում և հանձնարարել պատկան գերատեսչություններին՝ աշխատանքների ընթացքը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր