211652_close_icon
views-count1402 դիտում article-date 22:05 22-05-2015

«Վերջին զանգի» միջոցառում` Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ներկա է գտնվել ՀՀ ԿԳՆ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կազմակերպված վերջին զանգի միջոցառմանը: Հանդիսությունը մեկնարկել է Տերունական աղոթքով, որից հետո ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Միջոցառումը հագեցած է եղել երգ ու պարով, ասմունքով ու հումորային համարներով: Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցն այս տարի տվել է 147 շրջանավարտ:

Նմանատիպ նյութեր