1144 դիտում
18:54 22-05-2015
Ամփոփվել են անասնապահության և բուսաբուծության ոլորտներում վերջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները
Այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանի և Սամվել Գալստյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվել են բուսաբուծության և անասնապահության ոլորտներում գյուղատնտեսական տարվա արդյունքները:
Գրիշա Բաղիյանը, նշել է, որ լինելով ՀՀ գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկը, անասնաբուծությունը 2014 թվականին ապահովել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 39%-ը:
«Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի և հետևողական աշխատանքի շնորհիվ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության կողմից ամփոփված ցուցանիշների 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է թե' անասնագլխաքանակի և թե' կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճ», - նշել է նախարարի տեղակալը:
Մասնավորապես նրա խոսքով` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ տավարի գլխաքանակը ավելացել է 10.9 հազար գլխով և կազմել 688.5 հազար գլուխ, ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է 28.3 հազար գլխով և կազմել 745.8 հազար գլուխ, խոզերի գլխաքանակը ավելացել է 2.6 հազար գլխով, իսկ թռչունների գլխաքանակն ավելացել է 21.0 հազար գլխով և կազմել 4 մլն 122 հազար գլուխ:
Գրիշա Բաղիյանի խոսքով, 2014 թվականին ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները: Ընդ որում, մսի իրացման ծավալներն ավելացել են 16.5 հազար տոննայով և կազմել 163.3 հազար տոննա, կաթի արտադրության ծավալներն ավելացել են 43.4 հազար տոննայով` կազմելով 700.4 հազար տոննա, իսկ ձվի արտադրության ծավալներն ավելացել են 23.1 մլն-ով և կազմել 638.3 մլն հատ:
Ս. Գալստյանի խոսքով` 2015 թվականին հանրապետությունում նախատեսվում է ավելացնել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, բանջարեղենի, բոստանի, կարտոֆիլի ցանքատարածությունները:
Փոխնախարարը հավելեց, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ է, ջրամբարներում կուտակված ջրի պաշարները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը, և առկա են լավ նախադրյալներ պղտի, խաղողի կայուն բերք ապահովելու համար, որի ցուցանիշները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը:
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
23:28 14-07-2021
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները
969 դիտում
23:12 18-07-2022
N զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
2818 դիտում
19:25 12-12-2017
Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին