ԱՄՆ ՌԾՈՒ «Ross» ռազմանավը կմտնի Սև ծովի ջրային տարածք
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, մայիսի 23-ին ԱՄՆ ՌԾՈՒ «Ross» ռազմանավը կմտնի Սև ծովի ջրային տարածք: Այդ մասին ասված է ամերիկյան ռազմա-ծովային ուժերի 6-րդ նավատորմի տարածած հաղորդագրության մեջ:
«Սև ծովում այս նավի առկայությունը կոչված է ցուցադրելու ԱՄՆ հակվածությունը՝ անվտանգության ապահովման գործում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ փոխհամագործակցությանը», - նշված է հայտարարության մեջ: