3796 դիտում
10:02 22-05-2015
Որպես ՀՀԿ-ական պատգամավոր՝ Հայկ Գրիգորյանը ֆինանսական առումով ողբալի վիճակում է գտնվում. Ժողովուրդ
«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, ըստ 2014 թվականի հայտարարագրի, պարզվում է՝ պատգամավորի իր աշխատավարձից բացի ուրիշ դրամական միջոց չի ունեցել: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 360 հազար դրամ: Իհարկե, նա հայտարարագրում նշել է, որ անցած տարի 5 միլիոն դրամով «LEXUS ES 300» մակնիշի ավտոմեքենա է գնել, բայց թե որտեղից նրան այդ գումարը, անհասկանալի է, քանի որ, ինչպես նշեցինք, նա դրամական միջոց չի ունեցել: Եթե անգամ իր ողջ տարվա աշխատավարձն էլ չծախսեր ու հավաքեր, միևնույն է, ինչպես տեսնում եք՝ չէր բավարարի:
Ամեն դեպքում, որպես ՀՀԿ-ական պատգամավոր՝ Հայկ Գրիգորյանը ֆինանսական առումով ողբալի վիճակում է գտնվում: Բայց դա հոգ չէ, քանի որ նա այդ վիճակը փոխելու ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում: Մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կրծքով պաշտպանելու անձնուրաց քայլից հետո հաստատ նրա ֆինանսական վիճակը որոշակի կբարելավի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»