5539 դիտում
00:35 22-05-2015
Երևանում 52-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 25-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ Կայզեր սուպերմարկետի դիմաց, Երևանի բնակիչ 52-ամյա Վարդան Ոսկանյանը իր վարած Mercedes մակնիշի 34 PM 783 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Իսպիրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն:
Հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26784 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ