2560 դիտում
19:47 21-05-2015
Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են. ֆոտոշարք
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, այսօր` մայիսի 21-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի հետ:
«Չորս մենամարտ Շտիգլիցի հետ արդեն շատ է ինձ համար: Այս անգամ պետք է վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Ռոբերտ Շտիգլիցն իր խոսքում շեշտել է, որ մանրամասն ուսումնասիրել է նախորդ երեք մենամարտերը և չի կասկածում` այս անգամ ինքն է հաղթելու:
Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում:
Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
3251 դիտում
18:47 02-03-2014
Հարվածներիցս հետո Շտիգլիցը կորցրել է հիշողությունը. Արթուր Աբրահամ
928 դիտում
23:13 08-08-2024
Արթուր Աբրահամը Փարիզում հանդիպել է Արթուր Ալեքսանյանի եւ Մալխաս Ամոյանի հետ
7675 դիտում
20:30 18-04-2017
Արթուր Աբրահամը մենամարտից առաջ հանդիպել է մրցակցին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
535 դիտում
15:19 11-09-2024
Հայաստանը հավակնում է ընդունել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը
709 դիտում
17:39 09-09-2024
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը երկրորդ ընկերական խաղում ոչ ոքի խաղաց Լիտվայի Մ-19 ընտրանու հետ